Արդյունավետության ռեկորդ Չեմպիոնների լիգայում

11:12   23 հոկտեմբերի, 2025

Չեմպիոնների լիգայում գրանցվել է մեկ տուրի հանդիպումների արդյունավետության ռեկորդ։

Հոկտեմբերի 21-22-ին տեղի ունեցած երրորդ տուրի 18 մրցախաղում գրանցվել է 71 գոլ։

Նախորդ ռեկորդը 18 խաղում 67 գոլն էր։

Երրորդ տուրից հետո առաջատարներն են 9-ական միավոր վաստակած Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» եւ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը»։

Դորտմունդի «Բորուսիան» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» վաստակել են 7-ական միավոր։

Առաջին 8 թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Մնացած 8 ուղեգրերի համար փլեյ-օֆֆում կպայքարեն 9-24-րդ տեղերը գրաված թիմերը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.