Արթուր Աբրահամի եւ Մեհդի Բուալդայի վերջին ասուլիսը չեմպիոնական մենամարտից առաջ

00:39   13 դեկտեմբերի, 2012

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO չեմպիոնի տիտղոսի պաշտպանության մենամարտից առաջ Արթուր Աբրահամը մարզիչ Ուլի Վեգների եւ չեմպիոնի հավակնորդ, ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ Նյուրնբերում անցկացրել են վերջին մամուլի ասուլիսը, հաղորդում է boxingscene-ը:

«Ծանր մենամարտ է սպասվում, քանի որ սա կարող է վերջին շանսը լինել Բուադլայի կարիերայում չեմպիոնական մենամարտի մասնակցելու տեսանկյունից: Նա կձգտի անել հնարավոր ամեն ինչ հաղթելու համար»,- ասել է Աբրահամը:

«Ես միշտ հավատացել եմ, որ Արթուր Աբրահամը կարող է լինել սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն: Դա ապացուցեց օգոստոսին Շտիգլիցի հետ նրա մեծագույն մենամարտը, դա ցույց է տալիս նաեւ նրա նախապատրաստական փուլը Բուդլայի հետ մենամարտին: Նա փորձառություն է ձեռք բերել եւ առաջադիմել է որպես մարզիկ»,- նշել է Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները:

30-ամյա Մեհդի Բուադլան այդուհանդերձ վճռական է տրամադրված` խլել աշխարհի չեմպիոնի գոտին Արթուր Աբրահամից:

«Իմ նախապատրաստությունն անցել է չափազանց բարենպաստ Աբրահամից տիտղոսը խլելու համար»,- նկատել է Մեհդի Բուադլան:

Հիշեցնենք, որ Աբրահամ – Բուադլա մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում, Երեւանի ժամանակով 1.30` կեսգիշերից հետո:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.