Ֆուտզալի Եվրո-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանություն․ Հայաստանը երրորդ զամբյուղում է

17:02   22 հոկտեմբերի, 2025

Կաունասի «Ժալգիրիս Արենայում» հոկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, (Երևանի ժամանակ) կկայանա ֆուտզալի Եվրո-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Մասնակցող 16 երկիր կբաժանվի 4 խմբի՝ A-D։ Յուրաքանչյուր խմբի 2 լավագույն հավաքական դուրս կգա փլեյ-օֆֆ։

Հյուրընկալող 3 հավաքական՝ Լատվիան, Լիտվան և Սլովենիան, կլինեն համապատասխանաբար A, B և C խմբերում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

1-ին զամբյուղ

2-րդ զամբյուղ

3-րդ զամբյուղ

4-րդ զամբյուղ

1/4 եզրափակիչ

Եզրափակիչը կանցկացվի 2026թ․ հունվարի 21-ից փետրվարի 7-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը որակավորման փուլում անպարտելի էր՝ 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի։ Ռուբեն Նազարեթյանի թիմը 6-րդ խմբում 16 միավորով գրավեց առաջին հորիզոնականը և պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։

Որակավորման փուլի արդյունքները



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.