22:38 21 հոկտեմբերի, 2025Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց հունական «Օլիմպիակոսին»։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ 6:1 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Աչքի ընկավ նաեւ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։
«Բարսելոնան» վաստակել է 6 միավոր, «Օլիմպիակոսն» ունի 1 միավոր։
Չեմպիոնների լիգա, երրորդ տուր
«Բարսելոնա» - «Օլիմպիակոս»՝ 6:1 (տեսանյութ)
Ֆերմին Լոպես Մարտին, 7, 39, 76, Լամին Յամալ, 68, 11մ, Մարկուս Ռեշֆորդ, 74, 79 - Այուբ Էլ-Կաաբի, 54, 11մ
Հեռացում՝ Սանտիագո Էսե («Օլիմպիակոս»), 57, երկրորդ դեղին քարտ
«Կայրաթ» - «Պաֆոս»՝ 0:0
«Արսենալ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
«Բայեր» - ՊՍԺ՝ 23:00
«Կոպենհագեն» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 23:00
«Նյուքասլ Յունայթեդ» - «Բենֆիկա»՝ 23:00
«ՊՍՎ Էյնդհովեն» - «Նապոլի»՝ 23:00
«Ռոյալ Յունիոն» - «Ինտեր»՝ 23:00
«Վիլյառեալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 23:00
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.