Արթուր Ոսկանյան․ Բոլորս էլ կարող ենք սխալվել, Տիգրան Բարսեղյանը բացառություն չէ

17:12   16 հոկտեմբերի, 2025

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Հայաստանի մինչեւ 17, 18, 19, 21 տարեկանների հավաքականների նախկին գլխավոր մարզիչ, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախկին մարզական տնօրեն Արթուր Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառումով աջակցել է Հայաստանի հավաքականի ավագ, Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանին, որը Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում ստացել էր կարմիր քարտ մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Բարսեղյանի հեռացումից հետո գոլ էր բաց թողել եւ պարտվել 0:1 հաշվով

«Բոլորս էլ կարող ենք սխալվել, Տիգրան Բարսեղյանը բացառություն չէ։ Ֆուտբոլը խաղ է, որտեղ կարող են սխալվել բոլորը, ու սխալվում են և սխալվելու են բոլորը։

Ուղղակի ֆուտբոլում շատ դեպքերում չենք նկատում սխալները, քանի որ այն թիմային խաղ է, և շատ դեպքերում խաղընկերոջ սխալները ուղղում են նրա խաղընկերները։

Ու այդպես շատ խաղերում Տիգրանը օգնել է իր խաղընկերներին։ Ինչպես այդ օրը իր ընկերների շատ սխալներ ուղղեց Հենրի Ավագյանը։

Պետք է հարգենք, գնահատենք, և չմոռանանք Տիգրանի երկար տարիների աշխատանքն ու նվիրվածությունը մեր հավաքականին»,- գրել է Արթուր Ոսկանյանը։

F խմբում Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է։

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.