01:54 15 հոկտեմբերի, 2025Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Իռլանդիայից կրած 0:1 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում։
«Այո, կարմիր քարտը ջարդեց մեր խաղը, բայց դա իմ ֆուտբոլիստի սխալն է, նշանակում է՝ իմ սխալն է։ Իմ ֆուտբոլիստների հետ ինչ պատահում է՝ ես եմ վերցնում պատասխանատվությունը եւ ներողություն եմ խնդրում։ Մեր երկրպագուն մեզնից միավորներ էր սպասում այս երկու խաղում, բայց մենք ինչ-ինչ պատճառներով չկարողացանք միավոր վաստակել։ Ներողություն եմ խնդրում։
Խաղից հետո Տիգրան Բարսեղյանի հետ չեմ խոսել, բոլորի հետ եմ խոսել, շնորհակալություն եմ հայտնել իրենց նվիրվածության, պայքարի, միասնության համար։ Նեգատիվ հարցերի շուրջ մենք կունենանք ժամանակ վերլուծելու եւ խոսելու։ Այս պահին պետք է միասին լինել, ընդունել պարտությունը տղամարդավարի եւ շնորհավորել մրցակցին։
Շատ լավ պատրաստվել էինք, խաղից առաջ գիտեինք, որ մրցակցի մարզիչը կփոխի սխեման։ Մենք կարողացանք գտնել հակաթույնը։ Վստահ եմ, որ հաջողության կհասնեինք 11-ը 11-ի դեմ, բայց հեռացումից հետո ես չվախեցա գնալ վա-բանկ եւ փոխեցի սխեման։ Ցանկանում էի իմ թիմին օգնել, մոտ էինք դրական արդյունքի։ Բայց սա մեծ փորձ է եւ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Կարեւորը ոգին պահելն է, միասին լինելը եւ շարժվել առաջ»,- նշել է Եղիշե Մելիքյանը։
Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է F խմբում։
Հաջորդ տուրում Հայաստանի թիմը նոյեմբերի 13-ին կընդունի հունգարացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.