Աշխարհի 204-րդ ռակետը՝ Շանհայի «Մասթերսի» հաղթող

15:27   12 հոկտեմբերի, 2025

Աշխարհի 204-րդ ռակետ Վալենտեն Վաշերոն նվաճեց Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացված թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոսը։ Մոնակոյի ներկայացուցիչը եզրափակիչում  2 ժամ եւ 11 րոպեում 4:6, 6:3, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 54-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշին։ Նրանք զարմիկներ են։

Վաշերոն դարձավ ամենացածր վարկանիշով հաղթողը «Մասթերսի» պատմության մեջ։

26-ամյա թենիսիստի կարիերայում սա առաջին տիտղոսն է։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում նա կբարձրանա 40-րդ տեղ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.