21:59 11 հոկտեմբերի, 2025Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի F խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Բուդապեշտում հյուրընկալվեց Հունգարիայի հավաքականին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։
56-րդ րոպեին աչքի ընկավ հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» 29-ամյա հարձակվող Դանիել Լուկաշը (տեսանյութ)։ Ավելացված չորորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հունգարական «Ֆերենցվարոշի» 21-ամյա հարձակվող Ժոմբոր Գրուբերը (տեսանյութ)։
F խմբի երրորդ տուրի մյուս խաղում խմբի առաջատար Պորտուգալիայի հավաքականը կընդունի Իռլանդիային։
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիայի թիմին։
ԱԱ-2026, ընտրական փուլ, եվրոպական գոտի
F խումբ, երրորդ տուր
Հունգարիա - Հայաստան՝ 2:0
Դանիել Լուկաշ, 56, Ժոմբոր Գրուբեր, 90+4
Պորտուգալիա - Իռլանդիա՝ 22:45 (Երեւանի ժամանակ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.