18:39 11 հոկտեմբերի, 2025Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող պարածանրամարտի երիտասարդների եւ պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է 8 ոսկի, 5 արծաթ եւ 1 բրոնզե մեդալներ:
Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Խորեն Ծատուրյանը -59 կգ քաշային կարգում՝ եռամարտի արդյունքի եւ լավագույն մոտեցման համար:
Ռաֆայել Համազասպյանը երկու ոսկե մեդալ է նվաճել -49 կգ քաշային կարգում եռամարտի արդյունքի եւ կրկին լավագույն մոտեցման համար:
Աղջիկների պայքարում Կարինե Մանուկյանը երկու ոսկե մեդալ է նվաճել -45 կգ քաշային կարգում, Անյուտա Պետրոսյանը՝ -86 կգ քաշային կարգում:
Հայաստանի թիմից արծաթե մեդալակիրներ են դարձել Արթուր Բաբայանը (-59 կգ, երկու արծաթե մեդալ), Արտյոմ Մուխսյան (-65 կգ, երկու արծաթե մեդալ) եւ Դավիթ Հունայնանը (-65 կգ, 1 արծաթե մեդալ):
Բրոնզե մեդալակիր է դարձել Տիգրան Խլղաթյանը (-80 կգ):
Հայաստանի հավաքականը Կահիրեում անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով, այդ թվում՝ 3 կին եւ 8 տղամարդ։
Հայաստանի թիմից մրցահարթակ դուրս կգա եւս երեք պարածանրորդ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.