13:50 8 հոկտեմբերի, 2025Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց Չինաստանի Վուհան քաղաքում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում։
Բելառուսի ներկայացուցիչը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 4:6, 6:3, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 68-րդ ռակետ, Սլովակիայի ներկայացուցիչ Ռեբեկա Շրամկովային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 58 րոպե։
Երրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովան։
Վուհանի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.