Անտոնիո Կոնտե․ «Սան Սիրոյում» արդեն չորրորդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո հեշտ չէ

10:48   29 սեպտեմբերի, 2025

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» մեկնաբանել է «Միլանից» կրած 1:2 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 5-րդ տուրի խաղում։

«Ցավոք, շատ շուտ գոլ բաց թողեցինք։ Երկու գոլերի դրվագներում էլ մեր թիմը կարող էր ավելի լավ գործել։

«Սան Սիրոյում» արդեն չորրորդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո հեշտ չէ։ Ընդհանուր առմամբ՝ մենք մեր խաղն էինք ցուցադրում, բարձր պրեսինգի էինք դիմում եւ պահեր ստեղծում։ Սակայն պետք է բարելավել մեր խաղը, քանի որ շատ ենք գոլեր բաց թողնում։ Երկու գոլ էլ «Պիզայից» էինք բաց թողել։ Սա խնդիր է։

Պաշտպանությունը միշտ եղել է մեր ուժեղ կողմը, եւ այդ պատճառով մենք պետք է ձգտենք բարելավման»,- Կոնտեի խոսքը մեջբերում է DAZN-ը։

«Նապոլին» 12 միավորով երկրորդն է, «Միլանը» նույնքան միավորով գլխավորեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.