20:18 28 սեպտեմբերի, 2025Վոլեյբոլի տղամարդկանց Իտալիայի հավաքականը նվաճեց Ֆիլիպիններում անցկացված աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում իտալացիները 3:1 (25:21, 25:17, 17:25, 25:10) հաշվով պարտության մատնեցին Բուլղարիայի թիմին։
Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց տիտղոսը։ 2022-ին եզրափակիչում իտալացիները հաղթել էին Լեհաստանին, որն այս անգամ բավարարվեց բրոնզե մեդալներով։
Երրորդ տեղի համար խաղում լեհերը 3:1 (25:18, 23:25, 25:22, 25:21) հաշվով հաղթեցին չեխերին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.