«Մանչեսթեր Սիթիի» տպավորիչ հաղթանակը՝ 5:1 (տեսանյութ)

20:07   27 սեպտեմբերի, 2025

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Բարնլիի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 5:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Աչքի ընկավ նաեւ պորտուգալացի պաշտպան Մատեուս Նունեսը։

Երկու անգամ սեփական դարպասը գրավեց «Բարնլիի» ֆրանսիացի պաշտպան Մաքսիմ Էստեւէ։

«Մանչեսթեր Սիթին» 10 միավորով չորրորդն է, «Բարնլին» 17-րդն է՝ 4 միավոր։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 5:1 (տեսանյութ)

Մաքսիմ Էստեւէ, 12, ինքնագոլ, 65, ինքնագոլ, Մատեուս Նունես, 61, Էրլինգ Հոլանդ, 90, 90+3 - Ջեյդոն Էնթոնի, 38



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.