Japan Open. Ալկարասը վնասվածք ստացավ, սակայն հասավ հաղթանակի

15:21   25 սեպտեմբերի, 2025

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի վեցակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող ATP-500 շարքի Japan Open մրցաշարում։

Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 41-րդ ռակետ, արգենտինացի Սեբաստիան Բայեսի հետ։ Առաջին սեթում Ալկարասը ստացավ ոտնաթաթի վնասվածք, դիմեց բուժօգնության եւ վիրակապով շարունակեց պայքարը՝ հասնելով հաղթանակի 6:4, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 53 րոպե։

Japan Open-ի մրցանակային հիմնադրամը 2,2 միլիոն դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.