18-ամյա Համլետ Մանուկյանի անունով տարրը՝ համաշխարհային ճանաչման նոր մակարդակ (տեսանյութ)

17:15   19 սեպտեմբերի, 2025

Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը, հայ մեծանուն մարզիկների պես, արդեն իր անունով տարր ունի, որը պաշտոնապես գրանցվել է համաշխարհային սպորտային մարմնամարզությունում:

Հայաստանի հավաքականի ամենաերիտասարդ մարմնամարզիկը Փարիզում անցկացված World challenge cup մրցաշարում մարմնամարզական նժույգ մարզագործիքի վրա կատարեց նոր տարր՝ երկու իրար հաջորդող շրջապտույտ մեկ ձեռքի վրա: Տարրը պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.