00:58 18 սեպտեմբերի, 2025Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց Ամստերդամի «Այաքսին»։ Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ Նա 67 րոպեին զգուշացվեց դեղին քարտով, իսկ երկու րոպե անց փոխարինվեց։
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։ «Բավարիայից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ «Բավարիայի» օգտին։
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 3:2 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»:
Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանող Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում խաղացող Բերգամոյի «Ատալանտայի» հետ եւ հաղթեց 4:0 հաշվով։
Չեմպիոնների լիգա, առաջին տուր, սեպտեմբերի 17
«Այաքս» - «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)
Մարկուս Տյուրամ, 42, 47
«Բավարիա» - «Չելսի»՝ 3:1 (տեսանյութ)
Տրեւո Չալոբա, 20, ինքնագոլ, Հարի Քեյն, 27, 11մ, 63 - Քոուլ Փալմեր, 29
«Լիվերպուլ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:2 (տեսանյութ)
Էնդրյու Ռոբերտսոն, 4, Մոհամեդ Սալահ, 6, Վիրջիլ վան Դեյք, 90+2 - Մարկոս Լիորենտե, 45+3, 81
ՊՍԺ - «Ատալանտա»՝ 4:0 (տեսանյութ)
Մարկինյոս, 3, Խվիչա Կվարացխելիա, 39, Նունու Մենդեշ, 51, Գոնսալու Ռամուշ, 90+1
Չիրացրած 11մ՝ Բրեդլի Բարկոլա (ՊՍԺ), 44
«Սլավիա Պրահա» - «Բուդյո-Գլիմտ»՝ 2:2 (տեսանյութ)
Յուսուֆա Միոջի, 23, 74 - Դանիել Բասի, 78, Սոնդրե Ֆետ, 90
Չիրացրած 11մ՝ Կասպեր Հյոգ («Բուդյո-Գլիմտ»)
«Օլիմպիակոս» - «Պաֆոս»՝ 0:0
Հեռացում՝ Բրունո («Պաֆոս»), 26, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.