Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն (տեսանյութ)

12:02   17 սեպտեմբերի, 2025

Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն։

«Սիրելի հայրենակիցներ,

Սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, սեպտեմբերի 16-ին՝ մինչև 80 կգ քաշային կարգում, դարձա աշխարհի չեմպիոն։

Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 58 երկրի ներկայացուցիչներ, ինչը հաղթանակը դարձնում է առավել արժեքավոր։

Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ աշխարհի գավաթը։

Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ»,- ասել է Սարգիս Ստեփանյանը։

Աննա Նահապետյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.