13:14 16 սեպտեմբերի, 2025Լեգենդար ջամայկացի արագավազորդ, Օլիմպիական խաղերի ութակի եւ աշխարհի առաջնությունների 11-ակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը պատմել է, որ հիմա լավ մարզավիճակում չէ, մեկ տարուց ավելի չի վազել։
«Հիմնականում մարզվում եմ մարզադահլիճում, բայց ես դրա սիրահարը չեմ։ Կարծում եմ՝ պետք է դարձյալ սկսեմ վազել, քանի որ հիմա աստիճանով բարձրանալիս շնչահեղձ եմ լինում։ Պետք է վերականգնեմ շնչառությունս»,- 39-ամյա Բոլթի խոսքը մեջբերում է The Guardian-ը։
2024թ․ հունիսին Ուսեյն Բոլթը աքիլեսյան ջլի պատռվածք էր ստացել բարեգործական ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում տեղի ունեցած խաղում Բոլթը հանդես էր եկել աշխարհի հավաքականի կազմում Անգլիայի հավաքականի նախկին աստղերի թիմի դեմ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.