Արսեն Հարությունյան․ Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին

11:58   16 սեպտեմբերի, 2025

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է իր չորրորդ բրոնզե մեդալին աշխարհի առաջնություններում։ 

«Օրերը անցան՝ լեցուն դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է․ այսօր այդ օրերը մնացին ետևում։

Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզը, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ամենադժվար պահին կողքիս են եղել։ Ձեր ուժն ու հավատը իմ հաղթանակի կարևոր մասն են»,- գրել է Արսեն Հարությունյանը։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:4 հաշվով հաղթել էր Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո Յանգին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.