20:09 15 սեպտեմբերի, 2025Հոլանդացի Անիշ Գիրին ու գերմանացի Մատիաս Բլյուբաումը նվաճեցին շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում շվեյցարական մրցակարգով անցկացված FIDE Grand Swiss մրցաշարի արդյունքում։ Գիրին 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ առաջինն է։ Վերջին տուրում նա պարտության մատնեց ամերիկացի Հանս Նիմանին։
Բլյուբաումը վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշով առաջ անցավ նույնքան միավոր վաստակած գերմանացի Վինսենտ Կեյմերից եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայից։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Շանթ Սարգսյանը, որը վերջին տուրում ոչ ոքի խաղաց ուզբեկ Ջավոխիր Սինդարովի հետ եւ վաստակեց 6,5 միավոր՝ բաժանելով 19-25-րդ տեղերը։
Հավակնորդների մրցաշարի եւս երեք ուղեգրեր կվիճարկվեն աշխարհի գավաթի խաղարկությունում (հոկտեմբերի 31 - նոյեմբերի 27), մեկական ուղեգիր էլ՝ FIDE Circuit 2025-ում եւ ՖԻԴԵ վարկանիշային աղյուսակի միջոցով։
Առաջինը հավակնորդների մրցաշարի ուղեգիր ավելի վաղ նվաճել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։
Anish Giri claims victory at the FIDE Grand Swiss 2025, while Matthias Bluebaum takes 2nd place! Both book their seats in the FIDE Candidates 2026. #FIDEGrandSwiss pic.twitter.com/yM0cGXhPod
— International Chess Federation (@FIDE_chess) September 15, 2025
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.