Սալահը՝ «Լիվերպուլի» ռեկորդակիր

14:11   15 սեպտեմբերի, 2025

Եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է «Լիվերպուլի» ռեկորդակիրը Անգլիայի առաջնություններում արդյունավետ իրացրած 11-մետրանոցների քանակով։ Սալահը 35-րդ գոլն է խփել Պրեմիեր լիգայում 11-մետրանոցից։

Չորրորդ տուրում «Լիվերպուլն» այդ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր «Բարնլիին»։ Սալահը գերազանցել է անցած դարի 50-ականներին «Լիվերպուլում» հանդես եկած շոտլանդացի հարձակվող Բիլի Լիդելի ռեկորդը (34 գոլ)։

33-ամյա Սալահը 188-րդ գոլն է խփել Պրեմիեր լիգայում եւ չորրորդն է առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.