Մբապեի եւ Գյուլերի գոլերը հաղթանակ բերեցին «Ռեալին» (տեսանյութ)

20:15   13 սեպտեմբերի, 2025

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ռեալ Սոսիեդադին»։

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու թուրք հարձակվող Արդա Գյուլերը։

Արքայական թիմը 32-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվել էր թիմի նորեկ, հոլանդացի պաշտպան Դին Հոյսենը։

«Ռեալը» 12 միավորով առաջատարն է, «Ռեալ Սոսիեդադը» 17-րդն է՝ 2 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 56, 11մ - Կիլիան Մբապե, 12, Արդա Գյուլեր, 44

Հեռացում՝ Դին Հոյսեն («Ռեալ Մադրիդ»), 32



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.