00:22 11 սեպտեմբերի, 2025Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կփորձի հավաքական վերադարձնել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Մխիթարյանի հետ հաճախ շփվում ենք, այսօր էլ եմ շփվել։ Այո, ես նրա հետ խոսել եմ ու չեմ կարող ասել՝ ինչ։ Բայց հույսով եմ խոսում։ Ինձ թվում է, ես անպայման պետք է մեկնեմ Իտալիա ու իր հետ նստեմ, խոսեմ։ Առայժմ կոնկրետ իր կարծիքը չգիտեմ։ Մենք ընթրիք կանենք, կխոսենք։ Անպայման փորձելու եմ»,- Հանրային հեռուստատեսության եթերում ասել է Եղիշե Մելիքյանը։
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0:5 հաշվով պարտվել է Պորտուգալիային, 2:1 հաշվով հաղթել է Իռլանդիային։ Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի Հունգարիայի թիմին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.