Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի կազմը

11:22   10 սեպտեմբերի, 2025

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում` Հայաստանը կունենա 7 մասնակից։

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությունում` տղամարդկանց հավաքականը հանդես կգա հետևյալ  կազմով․

Գառնիկ Չոլակյան (60 կգ)

Գոռ Սահակյան (71 կգ)

Սուրեն Գրիգորյան (88 կգ)

Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)

Գարիկ Կարապետյան (110 կգ)

Վարազդատ Լալայան (+110 կգ)

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ):

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 2-11-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.