Էդուարդ Սպերցյան․ Կաշխատենք շտկել սխալները եւ մեզ ճիշտ դրսեւորել Իռլանդիայի դեմ

00:54   7 սեպտեմբերի, 2025

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Պորտուգալիայից կրած 0:5 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում։

«Իհարկե, սպասում էինք, որ շատ դժվար է լինելու։ Տանը այսքան գոլ բաց թողնելը շատ է, նույնիսկ, Պորտուգալիայի նման հավաքականից։

Կաշխատենք շտկել սխալները եւ մեզ ճիշտ դրսեւորել Իռլանդիայի դեմ։

Շնորհակալ եմ երկրպագուներին մթնոլորտի եւ աջակցության համար։ Մենք վերակառուցման փուլում ենք։ Հուսով եմ՝ շուտով կուրախացնենք բոլորին»,- ասել է Սպերցյանը։

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի հավաքականն ընտրական խաղում կընդունի Իռլանդիայի թիմին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.