21:52 6 սեպտեմբերի, 2025Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը սկսեց խոշոր պարտությամբ։ Ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Եղիշե Մելիքյանը նորամուտը նշեց 0:5 հաշվով տնային պարտությամբ Ազգերի լիգայի գործող գավաթակիր Պորտուգալիայի հետ դիմակայությունում (տեսանյութ)։
Հյուրերի կազմում երկուական գոլ խփեցին սաուդյան «Ալ Նասրի» հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Ժոաու Ֆելիշը։ Աչքի ընկավ նաեւ սաուդյան «Ալ Հիլյալի» պաշտպանո Ժոաու Կանսելուն։
Ռոնալդուն փոխարինվեց 57-րդ րոպեին։ Նրան ծափահարություններով ճանապարհեցին հանդերձարան։
Գնդակի վերհասկողությունը 71 տոկոս Պորտուգալիայի օգտին էր։
F խմբի առաջին տուրի մյուս խաղում Իռլանդիան կընդունի Հունգարիային։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 9-ին կընդունի Իռլանդիային։
ԱԱ-2026, ընտրական մրցաշար, եվրոպական գոտի
F խումբ, առաջին տուր
Հայաստան - Պորտուգալիա՝ 0:5 (տեսանյութ)
Ժոաու Ֆելիշ, 10, 61, Կրիշտիանու Ռոնալդու, 21, 46, Ժոաու Կանսելու, 32
Իռլանդիա - Հունգարիա՝ 22:45 (Երեւանի ժամանակ)
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.