09:44 11 դեկտեմբերի, 2012Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» Ֆրանսիայի առաջին դիվիզիոնի առաջնությունում գլխավորել մրցաշարային աղյուսակը:
17-րդ տուրում «Նանտը» նվազագույն հաշվով հաղթել է «Կլերմոնին» եւ մեկ միավորով առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել եւ դեկտեմբերի 11-ին կխաղա «Կաենի» հետ: 17 խաղ անցկացրած «Նանտն» 9-րդ անընդմեջ հաղթանակն է տարել եւ հավաքել է 33 միավոր: Տեր-Զաքարյանի թիմն արդեն 2 ամիս է չի պարտվում:
Հիշեցնենք, որ մինչեւ «Նանտ» տեղափոխվելը 49-ամյա Տեր-Զաքարյանը գլխավորում էր «Կլերմոնը», հայտնում է France Football-ը:
Ֆուտբոլային կարիերայի տարիներին Միշել Տեր-Զաքարյանը «Նանտի» կազմում խաղացել է 1980-1988թթ., իսկ 1996-1997թթ. հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.