Չեմպիոնների լիգա․ Օրվա արդյունքները (տեսանյութ)

01:05   28 օգոստոսի, 2025

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան հիմնական փուլի վերջին չորս մասնակիցները։

Որակավորման արգելքը հաղթահարեց բելգիական «Բրյուգեն», դանիական «Կոպենհագենը», պորտուգալական «Բենֆիկան» եւ Ղարաբաղը (Ադրբեջան)։

«Բրյուգեն» պատասխան խաղում 6:0 հաշվով հաղթեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին», որին առաջին խաղում 3:1 հաշվով (տեսանյութ)։

«Ղարաբաղը» պատասխան խաղում 2:3 հաշվով պարտվեց հունգարական «Ֆերենցվարոշին», սակայն շարունակում է պայքարը առաջին խաղում տարած 3:1 հաշվով հաղթանակի շնորհիվ։

«Կոպենհագենը» տանը 2:0 հաշվով առավելության հասավ շվեյցարական «Բազելի» նկատմամբ (տեսանյութ)։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

«Բենֆիկան» սեփական խաղադաշտում 1:0 հաշվով պարտության մատնեց թուրքական «Ֆեներբահչեի» նկատմամբ (տեսանյութ)։

Առաջին խաղում հաշիվը չէր բացվել՝ 0:0:

Պարտված թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի հիմնական փուլում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.