15:14 27 օգոստոսի, 2025Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ հանդիպումներին ընդառաջ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Դարպասապահներ
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Ալբերտ Խաչումյան - «Արարատ»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան - «Որարտու»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան - «Նոա»
Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հովհաննես Հարությունյան - «Նոա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան - «Փյունիկ»
Ուգոչուկվու Քրիստուս Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Լուկաս Սելարայան - «Ատլետիկո Բելգրանո» (Արգենտինա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Խիմնասիա Լա Պլատա» (Արգենտինա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
«Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով։
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։
Սեպտեմբերի 9-ին ազգային թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.