13:03 27 օգոստոսի, 2025Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» եւ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանն արտասվել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո։ Որակավորման փլեյ-օֆֆում բելգրադյան ակումբը չէր հաղթահարել Կիպրոսի «Պաֆոսի» արգելքը։
Երկրորդ խաղում «Պաֆոսը» պատասխան գոլը խփել էր 89-րդ րոպեին Թիկնիզյանի խախտումից հետո։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1: Առաջին խաղում «Պաֆոսը» հաղթել էր 2:1 հաշվով եւ առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։
«Ցրվենա Զվեզդան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի հիմնական փուլում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.