Դավիթ Մանոյանը կվիրահատվի Գերմանիայում

18:32   10 դեկտեմբերի, 2012

«Փյունիկի» ավագ, Հայաստանի հավաքականի խաղացող Դավիթ Մանոյանն այս օրերին գտնվում է Գերմանիայում, որտեղ բուժզննում է անցնում ծնկի նախկին վնասվածքի հետ կապված:

Հետազոտությունները ցույց են տվել, որ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ: 22-ամյա կիսապաշտպանի վիրահատությունը նախատեսված է այսօր` դեկտեմբերի 10-ին, հայտնում  է «Փյունիկի» կայքը։

Ֆոտո՝ fcpyunik.am



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։