Առաջին անգամ անցկացված «Արագածի շուրջը» մրցարշավի հաղթողները

18:45   25 օգոստոսի, 2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Շուրջ 160 կմ երկարությամբ մրցուղին անցել է Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներով։

Առաջնությանը մասնակցել է շուրջ 70 հեծանվորդ, որոնցից 51-ը՝ մրցակցային սկզբունքով: 2025 թվականի առաջնությանը Ապարանի համայնքապետարանը տղամարդկանց և կանանց մրցապայքարի լավագույն 5-յակում տեղ գտած մասնակիցների համար սահմանել է 3 մլն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդ: Կանանց և տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան 500.000 դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 400.000, երրորդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 200.000, իսկ 5-րդ տեղը՝ 100.000 ՀՀ դրամ մրցանակ:

Գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Տղամարդկանց մրցապայքար

Կանանց մրցապայքար

Առաջնությունը, որը նախատեսվում է անցկացնել ամենամյա ձևաչափով, նպատակ ունի խթանելու սպորտային տուրիզմի զարգացումը Հայաստանում: Կազմակերպիչների դիտարկմամբ՝ մրցաշարը կնպաստի առաջիկա տարիներին Հայաստանը հեծանվասպորտի սիրահարների այցելության մշտական ուղղություն դարձնելուն։

Միջոցառման շրջանակում Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի միջև կնքվել է հուշագիր՝ համայնքում հեծանվային սպորտի զարգացման, այլընտրանքային փոխադրամիջոցների տարածման, առողջ ապրելակերպի մասսայականացման, «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) ամենամյա սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնության և զբոսաշրջային ծրագրերի կազմակերպման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.