Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոնին դուրս չեն թողել Ստամբուլի օդանավակայանից

18:15   10 դեկտեմբերի, 2012

Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելին մեկ ժամից ավելի դուրս չեն թողել Ստամբուլի օդանավակայանից։ «Ռեդ Բուլի» գերմանացի ավտոարշավորդը Թուրքիա է ժամանել մասնավոր ինքնաթիռով, սակայն առանց անձնագրի։ Այցի նպատակը եղել է իր իսկ չեմպիոնական պարգեւատրությանը մասնակցելը։

Արարողությանը նա հասել է միայն Թուրքիայի ավտոսպորտի ֆեդերացիայի միջնորդությամբ, մեկ ժամից ավելի սպասելուց հետո, հաղորդում է Bild-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։