09:58 25 օգոստոսի, 2025«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 7-րդ ռակետ, 38-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Մեկնարկում Ջոկովիչը 6:1, 7:6 (7:3), 6:2 հաշվով պարտության մատնեց 19-ամյա ամերիկացի, աշխարհի 48-րդ ռակետ Լյոներ Թիերնին։
Ջոկովիչը 75-րդ հաղթանակը տարավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մեկնարկային մրցախաղերում եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։
Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 143-րդ ռակետ, ամերիկացի Զաքարի Սվայդան։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 90 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.