01:05 25 օգոստոսի, 2025Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Յուվենտուսը» Թուրինում 2:0 հաշվով հաղթեց «Պարմային» (տեսանյութ)։ 59-րդ րոպեին աչքի ընկավ կանադացի հարձակվող Ջոնաթան Դեւիդը, 84-րդ րոպեին՝ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։
83-րդ րոպեին հեռացվեց «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Անդրեա Կամբյազոն։
«Ատալանտան» ու «Պիզան» խաղացին ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ): 26-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Ատալանտայի» շվեդ պաշտպան Իսակ Հիենը։
Բերգամոն ներկայացնող թիմը պարտությունից խուսափեց 50-րդ րոպեին իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամակայի խփած գոլի շնորհիվ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.