09:13 22 օգոստոսի, 2025Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է 4:1 հաշվով հաղթանակը Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում։
«Շնորհավորում եմ իմ թիմին այսօրվա ելույթի և ցուցադրած խաղի համար։ Նաև շնորհավորում եմ «Օլիմպիային» արդար խաղի համար։
Այս հաղթանակը շատ կարևոր էր։ Եվ, ինչպես ասացի երեկ, այս դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում։ Մեր մոտեցումը կլինի այնպես, ինչպես այսօրվա խաղում էր»,- Սանդրո Պերկովիչ
Պատասխան հանդիպումը Հայաստանում տեղի կունենա օգոստոսի 28-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.