Whoscored. Սպերցյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

16:58   19 օգոստոսի, 2025

Whoscored վիճակագրական կայքը ներկայացրել է ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, որը «Սոչիի» դեմ խաղում (5:1) դարձել էր երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Դարպասապահ․ Ալեքսանդր Մաքսիմենկո («Սպարտակ»)։

Պաշտպաններ․ Մաքսիմ Շնապցեւ («Պարի Նիժնի Նովգորոդ»), Վիկտոր Ալեքսանդրով («Պարի Նիժնի Նովգորոդ»), Ալեքսեյ Գրիցաենկո («Ռուբին»), Սվեն Կարիչ («Պարի Նիժնի Նովգորոդ»)։

Կիսապաշտպաններ․ Դմիտրի Կաբուտով («Ռուբին»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Օլակունլե Օլուսեգուն («Պարի Նիժնի Նովգորոդ»), Էմիրջան Գյուրլյուկ («Օրենբուրգ»)։

Հարձակվողներ․ Մատեուս Ալվես (ԲԿՄԱ), Տամերլան Մուսաեւ (ԲԿՄԱ)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.