Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Ալկարասին

11:49   19 օգոստոսի, 2025

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասին ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի տիտղոսը նվաճելու առթիվ։

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիներին, որն առաջին սեթում 0:5 հաշվի ժամանակ վատ ինքնազգացողութան պատճառով հրաժարվել էր շարունակել մրցախաղը։ «Ռեալը» նաեւ առողջություն է մաղթել Սիներին։

Այս տարի Ալկարասը հաղթել է նաեւ «Ռոլան Գարոսում», Մոնակոյի եւ Հռոմի «Մասթերս» մրցաշարերում, Լոնդոնի եւ Ռոտերդամի ATP-500 մրցաշարերում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.