ՌՊԼ․ Սպերցյանը՝ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

10:08   19 օգոստոսի, 2025

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ championat.com-ի վարկածով։

«Սոչիի» դեմ խաղում Սպերցյանը դարձել էր դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ «Կրասնոդարը» հաղթել էր 5:1 հաշվով։

Դարպասապահ․ Նիկիտա Մեդվեդեւ («Պարի Նիժնի Նովգորոդ»)։

Պաշտպաններ․ Դմիտրի Կաբուտով («Ռուբին»), Ումար Սակո («Ռոստով»), Դանիլա Խոտուլյով («Օրենբուրգ»), Մոյզես (ԲԿՄԱ)։

Կիսապաշտպաններ․ Մատվեյ Կիսլյակ (ԲԿՄԱ), Ժեդսոն Ֆերնանդեշ («Սպարտակ»), Էգաշ Կասինտուրա («Ախմատ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)։

Հարձակվողներ․ Մատեուս Ալվես (ԲԿՄԱ), Բրայան Հիլ («Բալթիկա»)։

Գլխավոր մարզիչ․ Վլադիմիր Սլիշկովիչ («Օրենբուրգ»)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.