Դարպասապահ Ադել Անզիմատի-Աբուդուն միացավ «Արարատին»

18:27   18 օգոստոսի, 2025

Երևանի «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել 23-ամյա դարպասապահ Ադել Անզիմատի-Աբուդուն, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Անզիմատին ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 5-ին: Նա հանդես է եկել ֆրանսիական «Մարտիգ», «Կևիյի Ռուան» և «Ստադ Պուատևեն» ակումբներում:

Անզիմատին հանդիսանում է նաև Կոմորյան կղզիների ազգային հավաքականի անդամ, որի կազմում մասնակցել է հինգ հանդիպման:

Անզիմատին «Արարատում» կխաղա «1» համարով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.