16:38 12 օգոստոսի, 2025Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո միանձնյա առաջատար է։
Արոնյանը փայլուն է մեկնարկել՝ հաղթելով առաջին օրվա բոլոր 3 արագ շախմատի խաղերում:
Առաջին խաղում գրոսմայստերը հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, երկրորդում՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ երրորդում՝ Նոդիրբեկ Աբդուսատորովին:
Մրցաշարի մասնակցում են նաեւ Ֆաբիանո Կարուանաը, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը եւ Գրիգորի Օպարինը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.