Կարեն Խաչանով․ Ցավալի է եզրափակիչում պարտվելը

13:02   8 օգոստոսի, 2025

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Տորոնտոյի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնից կրած պարտությունը։

«Իհարկե, ցավալի է եզրափակիչում պարտվելը։ Նախորդ մրցախաղի երրորդ սեթում ես հաղթեցի 7:6, իսկ այս անգամ պարտվեցի նույն հաշվով։ Բայց ես շնորհակալ եմ իմ թիմին գերազանց արդյունքի համար։

Ես ունեմ մեծ թիմ, որի մյուս մասնակիցները տանն են եւ դիտում են հանդիպումներս։ Հատկապես, կնոջս եւ երկու որդիներիս եմ շնորհակալ։ Նրանք չկարողացան ինձ հետ գալ Կանադա։ Մենք հաղթում եւ պարտվում ենք միասին։ Ամեն ինչ լավ կլինի»,- Խաչանովի խոսքը մեջբերում է ATP-ի կայքը։

Համաշխարհային դասակարգման աղյուսակում Խաչանովը կբարձրանա 12-րդ տեղ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.