Կարեն Խաչանով․ Շատ լարված մրցախաղ էր

10:15   7 օգոստոսի, 2025

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է հաղթանակը աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի նկատմամբ (6:3, 4:6, 7:6 (7:4)) Տորոնտոյի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչում։

«Ստիպված եղա բարձրացնել իմ խաղամակարդակը։ Հոգեբանության եւ ֆիզիոլոգիայի տեսանկյունից շատ ծանր մրցախաղ էր։ Այդ պատճառով շատ ուրախ եմ այս հաղթանակին Զվերեւից կրած մի քանի հեշտ պարտություններից հետո։ Այսօր շատ լարված մրցախաղ էր»,- Կարեն Խաչանովի խոսքը մեջբերում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) կայքը։

Նախորդ երեք հանդիպումներում Խաչանովը պարտվել էր Զվերեւին։

Տորոնտոյի մրցաշարի եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.