11:33 4 օգոստոսի, 2025Հայտնի է դարձել Եվրոպա լիգայում Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» հավանական մրցակիցների զամբյուղը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
«Նոա» / «Լինկոլն Ռեդ Իմպս» զույգը հայտնվել է երրորդ խմբում, որտեղ հաղթողը փլեյ-օֆֆ փուլում կարող է հանդիպել տվյալ խմբի ավելի բարձր վարկանիշ ունեցող թիմերից մեկին․
«ՉՖՐ Կլուժ» (Ռումինիա) - «Բրագա» (Պորտուգալիա)
ՊԱՕԿ (Հունաստան) - «Վոլֆսբերգեր» (Ավստրիա)
«ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս) - «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)
«Սերվետ» (Շվեյցարիա) - «Ուտրեխտ» (Նիդերլանդներ)
Վիճակահանությունը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 15։00-ին, Շվեյցարիայի Նյոն քաղաքում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.