Skolkovo Sailing Team-ը՝ առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի առաջին փուլի հաղթող (ֆոտո)

20:14   31 հուլիսի, 2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Winds of Armenia առագաստանավային ակումբի նախաձեռնությամբ Սևանա լճում անցկացվել է առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի առաջին փուլը։

Եռօրյա լարված և բարձրակարգ մրցակցությունից հետո հաղթող է դարձել Ռուսաստանը ներկայացնող Skolkovo Sailing Team թիմը, որը հավաքել է 23.0 միավոր և ընդամենը մեկ միավորի տարբերությամբ գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած Merlin թիմին։

Առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի առաջին փուլի գլխավոր մրցավարն իտալացի Լուկա Բաբինին էր, որն աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։ Առաջնությունում ընդգրկվել են նաև մի շարք այլ անվանի մրցավարներ:

Մրցաշարին մասնակցել են ավելի քան 10 պրոֆեսիոնալ թիմեր  Ռուսաստանից, Կիպրոսից և Արաբական Միացյալ Էմիրություններից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.