ԵԱ․ Հայաստանի թիմը նվաճեց 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ (ֆոտո)

11:58   31 հուլիսի, 2025

Հրաձգության Հայաստանի հավաքականը Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացված վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում նվաճեց 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Մեծահասակների պայքարում չեմպիոն դարձան Գոռ Խաչատրյանը (10 մ), իսկ Հովհաննես Մարգարյանը (50 մ) մրցատարածությունում։

Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձան Հայկ Մինասյանն ու Գոհար Հարությունյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Արուսյակ Գրիգորյանը, Լիլիթ Մկրտչյանը և Հովհաննես Մարգարյան / Արուսյակ Գրիգորյան զույգը։

Հայաստանի մեծահասակների հավաքականը լավագույնն էր նաև թիմային պայքարում։ Տղամարդկանց և կանանց Հայաստանի թիմերը տարբեր մրցաձեւերում երեք անգամ դարձան չեմպիոն, երկու անգամ՝ արծաթե, և մեկ անգամ էլ նվաճեցին բրոնզե մեդալ։

Երիտասարդների պայքարում ԵԱ-ի հաղթող դարձավ Աիդա Ազատյանը, որը արծաթե մեդալ նվաճեց նաև խառը վազք մրցաձևում։ Երիտասարդների հավաքականի նորեկ Լիլիթ Մկրտչյանը նորմալ վազք մրցաձևում նվաճեց արծաթե մեդալ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.