«Ալ Նասրը» ներկայացրեց Ժոաու Ֆելիշին (ֆոտո, վիդեո)

21:58   29 հուլիսի, 2025

Պորտուգալիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց «Ալ Նասր»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027 թվական։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Չելսին» Ժոաու Ֆելիշի տրանսֆերից ստացել է մոտ 50 միլիոն եվրո։

«Ալ Նասրում» Ժոաու Ֆելիշը կստանա տարեկան 17,5 միլիոն եվրո աշխատավարձ։ «Չելսիում» Ժոաու Ֆելիշի աշխատավարձը 7 միլիոն եվրո է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է Ժոաու Ֆելիշին համոզել ընդունել սաուդյան ակումբի առաջարկը։

Transfermarkt-ը Ֆելիշի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.