20:16 29 հուլիսի, 2025Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Բերգամոյի «Ատալանտայի» 27-ամյա հարձակվող Ադեմոլա Լուկմանին։ Միլանյան ակումբը նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 40 միլիոն եվրո, նաեւ 5 միլիոն եվրո բոնուս, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։
«Ատալանտան» պահանջում է ավելի մեծ գումար։ Transfermarkt-ը Լուկմանի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։
Իտալիայի անցած առաջնությունում Լուկմանը մասնակցել է 31 հանդիպման, խփել է 15 գոլ։
Լուկմանի պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.