18:35 29 հուլիսի, 2025Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող մարզական հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
50 մետր վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցեց համաշխարհային ռեկորդ և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Տղամարդկանց Հայաստանի թիմը 1738 միավորով նվաճեց նաև թիմային բրոնզե մեդալ։
Լիլիթ Մկրտչյանը նույն մրցաձեւում 572 միավոր արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։
Կանանց Հայաստանի հավաքականը 1685 միավորով նվաճեց թիմային արծաթե մեդալ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.