17:01 29 հուլիսի, 2025Բռնցքամարտի կանանց մի քանի քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ալեխանդրա Օլիվերասը մահացել է 47 տարեկանում, հաղորդում է TyC Sports-ը։
Ալեխանդրա Օլիվերասը հոսպիտալացվել էր հուլիսի 14-ին Արգենտինայի Սանտա Ֆե քաղաքում ինսուլտի հետեւանքով։ Նա տառապում էր ներգանգային բարձր ճնշումից։
Ալեխանդրա Օլիվերասը մարզական կարիերայի ընթացքում տարել է 33 հաղթանակ, կրել 3 պարտություն, ունեցել 2 ոչ ոքի, նվաճել 6 չեմպիոնական գոտի։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.